Սերժ Սարգսյանը մասնակցում է միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին
01/12/2021 12:57

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, Times․am: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռավար մասնակցում է «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Ներկայացուցչական այս միջոցառումը, որին մասնակցում են մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, մի քանի տասնյակ ազդեցիկ քաղաքական ուժերի առաջնորդներ, տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում