«Իր անասունները պահելիս է եղել, թուրքերը եկել ու տարել են». ով է Արցախում այսօր գերեվարված քաղաքացին
03/12/2021 17:59

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, Times․am: Այսօր Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Պարզվել է, որ նա մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
ArmLur.am-ը զրուցել է Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետի տեղակալ Դավիթ Անդրեասյանի հետ, ով ասել է. «Իր անասունները պահելուց է եղել, թուրքերը եկել, վերցրել տարել են: Հիմա համապատասխան մարմինները զբաղվում են, չգիտենք ինչ կլինի: Դիմել ենք ռուսներին, սպասում ենք»:
Անդրեասյանի խոսքով՝ գերեվարված Ս.Ս.-ն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու տղա, մի աղջիկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում