Ուկրաինան անում է ամեն հնարավորը տնտեսական կայունության հասնելու համար. Վիկտոր Յանուկովիչ

Ուկրաինայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ելույթ է ունեցել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով նշել է, որ կառավարությունն անում է ամեն հնարավորը երկրի տնտեսական կայունության և բարգավաճման համար:

 «Աշխարհի համար այս դժվարին ժամանակներում մեր պետության բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում միավորվել ընդհանուր նպատակի շուրջ’ ուղղված տնտեսապես հզոր, ժողովրդավարական և անկախ Ուկրաինայի զարգացմանը, որով կհպարտանային մեր նախնիներն ու ապագա սերունդները», – ասել է նախագահը:

«Համոզված եմ, որ մենք կարող ենք դա անել: Միասին մենք կկառուցենք սոցիալապես արդար և հարուստ երկիր: Ես հավատում եմ ուկրաինացի ժողովրդի հազարամյա իմաստությանը, ուժին և տոկունությանը», – հավելել է նա: Նախագահը նաև հաստատել է Ուկրաինայի որդեգրած եվրաինտեգրման ուղղությունը:

Օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է Անկախության օրը: 22 տարի առաջ’1991թ. օգոստոսի 24-ին, Ուկ րաինան հռչակվեց անկախ դեմոկրատական պետություն: Նույն օրը Ուկրաինական ԽՍՀ Գերագույն ռադան հաստատեց «Ուկրաինայի անկախության հռչակման ակտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում