Ադրբեջանցիները կրակել են Ամարասի հովտում աշխատող սարուշենցիների ուղղությամբ
11/12/2021 19:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Այս մասին հաղորդվում է համայնքի ֆեյսբուքյան էջում:
Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճառով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր` դեկտեմբերի 11-ին, նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստները, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում։
Բարեբախտաբար, մարդկային կորուստներ և վիրավորներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում