Ադրբեջանը Հայաստանին «համոզել է» դեպի Նախիջևան ավտոմայրուղու բացման անխուսափելիության հարցում․ Ալիև

Ադրբեջանը Հայաստանին «համոզել է» դեպի Նախիջևան ավտոմայրուղու բացման անխուսափելիության հարցում․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Ադրբեջանը կարողացել է Հայաստանին համոզել ՀՀ տարածքով դեպի Նախիջևան ավտոմայրուղու բացման անխուսափելիության հարցում: Այս մասին իսպանական El Pais պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ավելի վաղ Հայաստանը դեմ է արտահայտվել ավտոճանապարհների բացման հարցում, բայց մենք կարողացանք նրանց համոզել, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայնեցին: Այսպիսով, պայմանավորվածություն ձեռք է բերվել: Այժմ մենք քննարկում ենք այս միջանցքների, մասնավորապես՝ Ադրբեջանով Հայաստանմ ապա Նախիջևան անցնող Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը: Մենք դեռ որոշ չլուծված հարցեր ունենք»,- ընդգծել է Ալիևը:

Այսուհանդերձ, Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «երկու երկրներն իբրև փաստ են ընկալում այն, որ միջանցքը պետք է բացվի»: Ալիևը նաև հայտնել է, թե «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռները, որ չվերթներ են իրականացնում Բաքվից Նախիջևան, «սկսել են անցնել ՀՀ օդային տարածքով»:

Ալիևը հայտարարել է, թե Բաքուն «ցանկանում է բացել սահմանները» Երևանի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում