«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

«Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, Times․am: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – azatutyun.am-ին փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է և կողմ է գործընթացին։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը չի մանրամասնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում