Ձեր տրամադրությունը բարձրացնեմ. ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը

Ձեր տրամադրությունը բարձրացնեմ. ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, Times․am: Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ։ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել, արդեն հավաքվել է 39 ստորագրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում