Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու. Հայկ Մարության
17/12/2021 09:11

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,
Որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարեւոր բան ունեմ ասելու այս պահին.
1. Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար:
2. Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ:
3. Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում