Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Բորիս Ավագյանը
17/12/2021 16:09

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Արցախի ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը։
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ավագյանը մաքսանենգության գործով հետախուզվում էր ռուս իրավապահների կողմից։ Նշվում է, որ նա անհասկանալի ճանապարհով է հատել ՌԴ պետական սահմանը:
Ըստ լրատվամիջոցների, Բորիս Ավագյանը նախօրեին երեկոյան գտնվել է Պետերբուրգի ռեստորաններից մեկում։ Նրան մոտեցել են Պետերբուրգի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները։ Ավագյանին ձերբակալել են և տեղափոխել Պետրոգրադի շրջանի ոստիկանություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում