Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Ռաֆիկ Պետրոսյանը

Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Ռաֆիկ Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան Ռաֆիկ Պետրոսյանը։ 

Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։

Հուղարկավորությունը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին՝ նույն եկեցեղուց։
Ռաֆիկ Պետրոսյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային գերեզմանատանը (Գաջի գործարանի հարևանությամբ)։

 

Քաղաքական գործունեությունը

1990-1995 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (184 ընտրատարածք)։

1992-1995 թթ. – ԳԽ սահմանադրական հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի անդամ։

2003-2007 թթ. – ՀՀ Ազգային ժողովի երրորդ գումարման պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք)։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։

2007-2012 թթ. – ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք)։ 19.06.2007 – 21.05.2008 թթ. եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2008 թ. մայիսի 21-ին ընտրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

1990-1996 թթ. եղել է ՀՌԱԿ անդամ։

2003-2014 թթ. – Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։

Աշխատանքային գործունեությունը

1957-1958 թթ. աշխատել է Ղազախական ԽՍՀ Ապանովկա կայարանում որպես հյուսն։

1958-1962 թթ. աշխատել է Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում որպես խառատ։

1966-1970 թթ. – Սպիտակի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր։

1971-1983 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս։

1984-1988 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ։

1988-1996 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան։

1991-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։

2003-2005 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում