Մահացել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Բագրատ Օհանյանը
18/12/2021 11:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում բռնցքամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների աշխարհի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Բագրատ Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
«Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում Օհանյանի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում բռնցքամարտիկի ընտանիքի անդամներին ու հարազատներին», – նշված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում