Տրամադրությունը մարտական է, կամքն՝ անկոտրում. Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

Տրամադրությունը մարտական է, կամքն՝ անկոտրում. Արթուր Վանեցյանն այցելել է Մամիկոն Ասլանյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր առավոտյան այցելել է Մամիկոն Ասլանյանին։

«Այսօր առավոտյան այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։

Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ»,-հայտնել է Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում