Մյանմայում սողանքի հետևանքով շուրջ հարյուր մարդ անհետ կորել Է

Մյանմայում սողանքի հետևանքով շուրջ հարյուր մարդ անհետ կորել Է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Շուրջ հարյուր մարդ Է անհետ կորել սողանքի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Կաչինի նահանգի Փհանքան փոքրիկ քաղաքի շրջանում գտնվող նեֆրիտ արդյունահանող հանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Irrawaddy տեղական հրատարակությունը:

«Ավելի քան հարյուր կապալառու եւ ոսկեխույզ դեկտեմբերի 22-ին անհետ կորել են Կաչինի նահանգի Փհանքան քաղաքի շրջանում տեղի ունեցած սողանքի հետեւանքով… Ենթադրվում Է, որ առնվազն տասը մարդ զոհվել Է»,-նշում Է հրատարակությունը:

Աղետալի հետեւանքներով սողանքները հազվադեպ չեն պատահում Փհանքանի շրջանի նեֆրիտի հանքերում, քանի որ հենց այնտեղ են կենտրոնացված երկրի՝ նեֆրիտի եւ ժադեիտի արդյունահանման հիմնական հզորությունները, որոնք մատակարարվում են հարեւան երկրների շուկաներ, նախեւառաջ՝ Չինաստան: Հանքերի վարչակազմը, որտեղ աշխատում Է ծանր տեխնիկա, աշխատելու թույլտվություն Է տալիս նաեւ անհատական ոսկեխույզներին, որոնք հաճախ բնակվում են հենց հանքի թափոնակույտերի վրա, որտեղ նրանք փնտրում են տեխնիկայի կողմից բաց թողնված քարեր: Թափոնակույտերի վրա տեղի ունեցող սողանքների հետեւանքով ամենից հաճախ զոհվում են անհատական ոսկեխույզները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում