Կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց նրանք եկան ու սկսեցին բարելավել իրենց կյանքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Այս օրերին նախաձեռնության հեղինակները և նրանց կուսակցական ընկերներն ասում են, թե Հայկ Մարությանը շեղվել է հեղափոխական արժեքներից։ Քաղաքապետը ելույթում անդրադարձել է մի շարք հարցերի, բացահայտել թիմի ներսում տեղի ունեցող զարգացումները։
Մարությանը հիշեցրել է, որ 2018 թվականի արտահերթ ընտրություններից հետո սկսեցին աշխատել ու հանկարծ մի օր տեղեկացան, որ կառավարության, հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրաձրել են իրենց աշխատավարձերը։ Օրինակ՝ նախարարները 1,5 միլիոն դրամ են ստանում։
Մարությանը նշեց՝ մաքուր գումարի մասին է խոսքը։ Փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում ու սա, ըստ Մարությանի՝ գաղտնի որոշմամբ՝ «խոսքը հեղափոխական նախարարների մասին է։ Ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալ են, որ իրենց աշխատանքի համար պետք է գնահատվեն։ Խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած և դրա շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։
Կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում աղքատության ցուցանիշը շարունակում էր տատանվել 30 տոկոսի սահմաններում»,- ասաց Հայկ Մարությանը։
«Անցած տարի որոշեցի դուրս գալ ՔՊ կուսակցությունից։ Ընդ որում՝ պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասել եմ, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, եւ նոր դեկտեմբերի 7-ին ներկայացրի կուսակցությունից դուրս գալու դիմումը։ Սուրեն Պապիկյանին եմ դիմումս տվել եւ հանձնելիս ասել՝ «եղբայր, որպեսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, սրա մասին հրապարակային չեմ ասելու ոչ մի դեպքում»։ Ասել եմ՝ «դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի»։ Ինչպես տեսնում եք, ես իմ խոսքը պահել եմ, եւ նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց հարմար է եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին»,-հավելեց Մարուքյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում