Ես անվստահություն չեմ հայտնել Հայկ Մարությանին, պարզապես իմ համաձայնությունն եմ տվել դրան. Հրաչյա Սարգսյան
22/12/2021 14:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, Times․am: Ես անվստահություն չեմ հայտնել Հայկ Մարությանին, պարզապես իմ համաձայնությունն եմ տվել դրան: Հայկ Մարությանի հետ խնդիրներ չեմ ունեցել, շատ լավ աշխատել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը, հավելելով, որ գոհ է Մարությանի աշխատանքից:
Լրագրողի հարցին՝ ինչ խղճո՞վ է փոխարինելու Հայկ Մարությանին, վերջինս արձագանքեց.
«Այն խղճով, որ ծրագրերը, որոնք մենք սկսել ենք 2018թ-ին, բոլորը պետք է իրականացնենք:
Մեր նախընտրական ծրագիրը 5 տարով է եղել, դեռ 2 տարի կա: Նախորդ երեք տարում մեր պետությունը շատ փորձությունների միջով է անցել, բայց մենք արձանագրել ենք հաջողություններ, որի մասին դուք տեղյակ էք»,-նշեց Հրաչյա Սարգսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում