Աշխատողների հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը հակասահմանադրական է. ՍԴ որոշում

Աշխատողների հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը հակասահմանադրական է. ՍԴ որոշում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: ՀՀ սահմանադրական դատարանը հինգշաբթի հակասահամանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանն, ըստ որի պետական ու մասնավոր հիմնարկների աշխատակիցները 14 օրը մեկ իրենց հաշվին պետք է հանձնեն կորոնավիրուսային վարակը բացառող ՊՇՌ թեստ։

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը, ասաց, որ օրենքի դրույթն ինքնին հակասահմանարդական չէր, բայց փորձում էին կանխել հակասահամանադրական մեկնաբանությունները, «ռիսկերը փարատվեցին»։

«ԱՆ հրամանն ուներ ամենամեծ խնդիրն այն էր, որ աշխատողների վրա դրվում էր պարտականություն իրենց սակավ միջոցների հաշվին կատարեն ՊՇՌ հետազոտությունների ծախսերը։ Այդ մասով ճանաչվեց սահմանադրությանը հակասող և անվավեր»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքն դիմել է ՍԴ՝ վիճարկելով առողջապահության նախարարի հրամանի՝ սահմանադրությանը համապատասխանելու հարցը, համաձայն որի հանրային աշխատողները կամ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կամ 14 օրը մեկ ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում