Ադրբեջանցի 2 զինվորականին որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, մարդկանց սակարկությունով չենք զբաղվում. Փաշինյան

Ադրբեջանցի 2 զինվորականին որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, մարդկանց սակարկությունով չենք զբաղվում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, Times․am: Դեկտեմբերի 18-ին հայ զինծառայողների կողմից գերեվարված ադրբեջանցիներին Հայաստանը վերադարձրել է առանց նախապայմանների, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, որովհետև մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մարդկանց, այսպես ասած, սակարկություններով ենք զբաղված», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն իր դիրքորոշմամբ ի ցույց է դրել իր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում