Դանիել Բալայանն ազատվել է Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

Դանիել Բալայանն ազատվել է Մարշալ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Դանիել Բալայանն ազատվել է Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Դանիել Բալայանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում