Ասկերանցին մոլորվել է և Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից վերցվել արգելանքի․ շուտով կփոխանցվի հայկական կողմին
29/12/2021 17:32

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, Times․am: Այսօր՝ առավոտյան, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի բնակիչ, 1971 թ. ծնված Արմեն Վերդյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Արցախի անվտանգության մարմինների և ռուս խաղաղապահների կողմից վարված բանակցությունների արդյունքում քաղաքացիական անձն այս պահին վերադարձվել է, գտնվում է ռուս խաղաղապահների մոտ, շուտով կփոխանցվի հայկական կողմին»,-գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում