ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող լուրը, թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի է վիրավորվել

ՊԲ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող լուրը, թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, թե ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի: ՊԲ-ն բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է որակել այդ լուրը:

«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում իբր վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում