Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխաներ

Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառությունից տուժած չորս երեխաներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, Times․am: Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ են ընդունվել հրավառության տարբեր տեսակներից տուժած չորս երեխաներ, տարբեր աստիճանի վնասվածքներով: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ, ճայթուկը պայթել է հենց ձեռքերի մեջ, մյուս երկուսի մոտ համեմատաբար թեթև վնասվածքներ են եղել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժների կողմից երեխաները վիրահատվել են և դուրս գրվել հիվանդանոցից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում