Ղազախստանում տուժել է ավելի քան 1000 մարդ

Ղազախստանում տուժել է ավելի քան 1000 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, Times․am: Զանգվածային անկարգությունների հետևանքով Ղազախստանում տուժել է ավելի քան 1000 մարդ, որոնցից 400-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Ղազախստանի առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում արտակարգ ռեժիմ է մտցվել Ալմաթիում և երկրի արևմուտքում անկարգությունների պատճառով։ Ղազախստանի Մանգիստաուի մարզի և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում