Հայաստանը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան
06/01/2022 13:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, Times․am: Մոտ 70 հայ զինծառայող Ղազախստան են մեկնել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում. նրանք ՀԱՊԿ զորախմբի կազմում պետք է ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, գրում է «Սպուտնիկ Արմենիան»:
Խաղաղապահ ուժերում կարող են ներգրավվել հատուկ զինվորականներ, ոստիկաններ և քաղաքացիական անձնակազմ, ինչպես նաև ՀԱՊԿ երկրների կողմից հատկացված ուժեր ու միջոցներ։
Ռուսաստանից ժամանած կոնտինգենտը ներառելու է նաև օդադեսանտային զորքերի ստորաբաժանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում