Ղազախստանի հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք արաբերեն են խոսում

Ղազախստանի հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք արաբերեն են խոսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, Times․am: Ղազախական «Հաբար» հեռուստաալիքի թոք-շոուներից մեկի ժամանակ երկրի ներդրումների գծով նախկին փոխնախարար, «Թալափ» կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն և Ղազախստանի նախագահին առընթեր հանրային վստահության ազգային խորհրդի անդամ Ռահիմ Օշակբաևը հայտնել է, որ հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք արաբերեն են խոսում: Այս մասին հայտնում են «Սպուտնիկ Ղազախստանը»

Նախօրեին տեղեկություններ էին տարածվում, թե Ղազախստանում անկարգություններին մասնակցում են նաև սիրիացի վարձկաններ և, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներգրավված են գործընթացներում։ Նրանք Ղազախստան են ուղարկել սիրիացի գրոհայիններ, որոնք մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում