Ադրբեջանական ստորաբաժանումները կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել․ ՊՆ
08/01/2022 18:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե հունվարի 8-ին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` չի համապատասխանում իրականությանը: Սահմանի տվյալ հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի անկանոն կրակահերթ են արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Այս պահին իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում