Ղազախստանում ձերբակալվել է 8000 մարդ

Ղազախստանում ձերբակալվել է 8000 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Ղազախստանի իրավապահ մարմինները մոտ 8 հազար մարդու են ձերբակալել երկրում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված, այդ մասին հայտնում են Ղազախական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում