Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնվել է․ Տոկաև

Ղազախստանում սահմանադրական կարգը վերականգնվել է․ Տոկաև

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը հայտարարել է երկրում սահմանադրական կարգի վերականգնման մասին։

«Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները պետական ​​հեղաշրջման փորձ էին։ Անկարգությունների նախապատրաստական ​​աշխատանքները երկար են տևել»,- ասել է Տոկաևը։

Ղազախստանի առաջնորդը հայտնել է, որ հունվարի 11-ին կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկությամբ հանդես կգա։

«Հունվարին մի քանի օր շարունակ Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ է ապրել, այն դարձել է ամենածանրը անկախության պատմության երեսուն տարվա ընթացքում»,- ասել է Տոկաևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում