Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային
10/01/2022 21:00

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, Times․am: Հունվարի 10 ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։
Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։
Դեպքի կապակցությամբ Արցախի Ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում