Թուրք դիվանագետը պաշտոնապես նշանակվեց հատուկ բանագնաց Հայաստանի հետ բանակցելու համար
11/01/2022 12:35

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, Times․am: Թուրք դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը պաշտոնապես նշանակվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի շահերը ներկայացնող հատուկ բանագնաց, գրում է ermenihaber.am-ը։
Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ հրամանն արդեն հրապարակվել է Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում (Resmi gazete):
Նախօրեին Սերդար Քըլըչը հանդիպում էր ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ: Այդ մասին հայտնել էր Թուրքիայի ՊՆ կայքը՝ զերծ մնալով հանդիպման օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկություն հրապարակելուց:
Հիշեցնենք՝ հայկական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել ՀՀ ԱԺ փոխնախագահ, նախկին փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում