Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և դստեր դիերը

Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոր և դստեր դիերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, Times․am: Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում