AM | RU
USD
EUR
RUB

Օտարերկրյա ներդրողների իրավունքները շարունակվում են խախտված մնալ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: Դեկտեմբեր ամսին տեղեկացրել էինք, որ Հայաստանը կրկին ներդրումային խոշոր վեճի շեմին է: 2021 թվականի հոկտեմբերի 6-ին «Անսուր Ինվեստ» ՍՊ Ընկերության օտարերկյա ներդրողներ հանդիսացող Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիների կողմից Հայաստանի Կառավարությանն է ուղարկվել ծանուցում առ այն, որ առկա է ներդրումային վեճ, որը վեցամսյա ժամեկտում չլուծվելու պարագայում վերջիններս պատրաստվում են դիմել միջազգային արբիտրաժային դատարան, քանի որ Հայաստանը խախտել է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններ՝ ապահովելու օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանությունը և անվտանգությունը:

Վեճի առարկան է հանդիսանում «Կասկադի» մոտակայքում՝ Անտառային փողոց հասցեում գտնվող գույքային միավորը, որը փաստացի հափշտակվել է օտարերկրյա ներդրողների տեղական գործընկերների կողմից, իսկ Հայաստանի իրավապահ մարմինները և դատարանները փաստացի օժանդակել են այդ շարունակական իրավախախտ գործելաոճին՝ թույլ տալով արդարադատության ակնհայտ մերժում, և էքսպրորիացիայի ենթարկելով օտարերկրյա ներդրումները՝ սկսած 2005 թվականից: Այսինքն, ավելի քան տասներեք տարի է, օտարերկրյա ներդրողները չեն կարողանում վերականգնել Հայաստանի կողմից խախտված՝ իրենց ներդրումային իրավունքները:

Ներկայումս վեճի առարկա վերոնշյալ գույքը Արդարադատության նախարարության կողմից հանվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդի, ինչի մասին տեղեկանալով օտարերկրյա ներդրողները 2021 թվականի դեկտեմբերի 17-ին դիմել են Կառավարությանը պահանջով կասեցնել աճուրդը: Սակայն, աճուրդը և կատարողական վարույթը կասեցնելու փոխարեն պետությունն էլ ավելի է վատթարացրել իրավիճակը՝ խորացնելով առկա վեճը:

Մասնավորապես, աճուրդը չկայանալուց հետո գույքի արժեքը էականորեն նվազեցվել է, և այն կրկին հանվել է աճուրդի: Ակներև է, որ վեճի առարկա այս գույքի վաճառքը պետք է անհապաղ դադարեցնել, քանի որ այն հանդիսանում է վեճի առարկա և դրա իրացումը հետագայում անխուսափելիորեն խնդիրներ է առաջացնելու նաև գնորդների համար:

Ներկայումս օտարերկրյա ներդրողների և Հայաստանի համապատասխան իրավասու մարմինների միջև բանակցությունները շարունակվում են: Չնայած որ բանակցությունները, փաստորեն, անարդյունավետ են, ներդրողներն, այնուամենայնիվ, նպատակահարմար են գտնում ամեն ջանք գործադրել վեճը հաշտությամբ լուծելու համար:

Լրահոս
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ Նռնակով զինված անձը մուտք է գործել Մասիսի քաղաքապետարան․ տեսանյութ Մասիսի քաղաքապետարան մտած անձի մոտ նռնակ և պայթուցիկ նյութ կա․ պայթյունի ձայն է սլսվել Մասիսի քաղաքապետարան նռնակով մարդ է մտել Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Կոռուպցիոն սկանդալ է հասունանում. ՔՏՀԱ տեսչական մարմինը թաքցնում է գերբեռնված հանքանյութ տեղափոխող ընկերությունների տվյալները Գեղարքունիքում 71-ամյա տղամարդն ընկել է տրակտորի տակ և մահացել Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների․ «Հետք» Արցախի ԱԽ քարտուղարը խաղաղապահներից պահանջել է արգելել ադրբեջանցի լրագրողների մուտքը Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում․ Դավիթ Բաբայան Գյումրիում ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցրած անձը կալանավորվել է Ոսկու և արծաթի գները նվազել են Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՌԴ նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք․ ՀՀ ԱԳՆ Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Մայր Աթոռում կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունից զոհվածների Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է Դեռևս Բեյրութի պայթյունից հետո հանձնարարել էի հավաքել տեղեկություն պայթյունավտանգ օբյեկտների մասին 16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ-ի վերջին տվյալները Կոտայքի մարզում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը, ապա ցած նետվել Նոր Հաճնի կամրջից Տիգրան Ավինյանը հայտնվում է փլատակների վրա ու հիշեցնում, որ ինքը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է «Ապառաժ» ՍՊԸ-ն որևէ պահեստ չի ունեցել «Սուրմալու» առևտրի կենտրոնում․ հերքում Ենթադրվում է, որ անհետ կորած անձը գտնվել է պայթյունի գոտում. որոնումները կշարունակվեն օգոստոսի 18-ին Երևանի և 9 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Արցախում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում այլևս չկա, եթե ռազմական տեխնիկա է դուրս բերվում, ուրեմն Արցախը զինաթափում են Կարո՞ղ ենք համարել, որ Ավինյանը քարոզարշավը սկսեց պայթյունի վայրից. Բաբկեն Հարությունյան «Շիրակ» օդանավակայանում եւ Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ բողոքի նոտա է հղել՝ «Սուրմալու»-ի պայթյունի մեջ ՌԴ-ին մեղադրելու համար Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan