Ծառուկյանի ընտանիքը Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել

Ծառուկյանի ընտանիքը Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, Times․am: իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին: Այսպիսի ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը…
Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում