Ալմաթիում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 2402 մարդ
15/01/2022 13:04
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 2402 մարդ, առգրավվել է 79 միավոր ատրճանակ և 3976 զինամթերք»,- հայտնել են իրավապահ մարմիններից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում