ՌԴ-ն, Իրանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն
18/01/2022 16:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, Times․am: Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերը կմասնակցեն համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հայտնում են Խաղաղօվկիանոսյան նավատորմի Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
«ՌԴ ռազմածովային ուժերի «Ադմիրալ Տրիբուց» մեծ հակասուզանավային նավը և «Բորիս Բուտոմա» խոշոր ծովային տանկերը, խարսխվել են Իրանի Իսլամական Հանրապետության Չախբահար նավահանգստում: Նավահանգստում ՌԴ ռազմածովային ուժերի պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմանավերի համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացման հարցով նախատեսվող համաժողովին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում