Թուրքիայի հետ նոր կանոնավոր կապը վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությունը. տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, Times․am: 2018 թ-ի սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների հետ կանոնավոր կապ հաստատելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին։
«Այնուհետև ասաց, որ Ալիևից ունի կիրթ մարդու տպավորություն։ Այդ հանդիպումից և հայտարարությունից ընդամենը երկու տարի անց այդ կիրթ մարդու հետ կանոնավոր կապի հետևանքները զգացինք մեր կաշվի վրա․ ունեցանք Արցախի տարածքների մեծագույն մասի կորուստ, հազարավոր զոհեր և անտուն հայորդիներ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
4 օր առաջ, փաստեց նա, ՀՀ իշխանությունները նորից հայտարարեցին մի նոր կանոնավոր կապ հաստատելու մասին՝ այս անգամ արդեն Թուրքիայի իշխանությունների հետ։
«Ասացին հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս նոր հաստատված կանոնավոր կապը՝ ակնհայտ է․ եթե առաջինի դեպքում ունեցանք Արցախի մեծագույն մասի կորուստ, ապա այս պարագայում վտանգի տակ է դրվում Հայաստանի Հանրապետությունը»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում