Բակո Սահակյանի այցը Տոնաշեն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ եւ մասնակցել Արցախյան ազատամարտում ու Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մա սնակցել են հուշահամալիրի կառուցմանը եւ կարեւորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում