AM | RU
USD
EUR
RUB

Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, Times․am: 32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվեցին և որպես փախստական ապաստան գտան Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։ Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվեց վանդալիզմի, պղծման, իսկ նրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվեց ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։

Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և ցավոք արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում է համակարգային և լայնածավալ բնույթ և ունի հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին Բաքվում, 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը, 2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։

Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքը Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։

Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմանակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում։

Լրահոս
Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan