Նախագահը զանգահարել է ինձ հրաժարականը հրապարակելուց 3,5 ժամ առաջ․ ես այդ ժամանակ եմ դրա մասին իմացել
24/01/2022 20:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, նա զանգահարել է ինձ։ Ես նախագահին հարցրել եմ՝ ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը։ Այս մասին, այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», – նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում