Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան

Սյունիքի մարզը կարող է դուրս մղվել կենսական նշանակության ծրագրից․ Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան) – Ջուղա (Նախիջևան) – Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաև իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սև ծովին կապող տրանսպորտային հանգույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:

Նա, մասնավորապես, գրել է. «Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է լինելու «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում որակյալ կերպով կապելու ոչ միայն Հայաստանի հյուսիսային և կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաև առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու, ապահովելու Պարսից ծոց – Սև ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը։

Նման «երկաթգծային տրամաբանությամբ» այդ կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի ակամա շահառու է դառնում նաև Նախիջևանը, մինչդեռ Հայաստանի Սյունիքի մարզը կարող է փաստացիորեն դուրս մղվել կենսական նշանակության այդ ծրագրից»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում