Նախագահի աշխատակազմը չի հերքում, որ Արմեն Սարգսյանը այլ երկրի քաղաքացիություն ունի
25/01/2022 19:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, Times․am: Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»-ասված է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում