AM | RU
USD
EUR
RUB

Բորիս Ավագյանը բանտից սկանդալային տեղեկություն է հայտնել Փաշինյանի և 2 պաշտոնյաների մասին․«Հրապարակ»

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: «Հրապարակ»-ը գրում է․ «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։

Գրավոր հարցեր փոխանցեցինք և ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․

«Հարգելի՛ հայրենակիցներ, վերջապես ես ձեզ կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Նախ փորձեմ պարզաբանել իմ ձերբակալության հանգամանքները, որոնք նիկոլահպատակ ԶԼՄ-ները փորձում են ձեզ ներկայացնել խեղաթյուրված: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ:

Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Ես, ինչպեսև մեր հարյուրավոր հայրենակիցները, այդ պահին հավատացել եմ փաշինյանական բանդայի ստերին և օգնել նրանց, բայց 6 ամիս անց գիտակցեցի, որ այդ գումարները նրանք յուրացնում են, և անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրի այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Ես ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակներում հարցաքննության էին հրավիրում Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը, որպեսզի ես չհրապարակեմ այնպիսի տեղեկատվություն, որը կպատռեր փաշինյանական բանդայի անդամների դիմակները:

Իսկ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, քրեական գործն արագ կարգով փոխանցվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի մաքսիմալ կասեցվի Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Դավիթ Կոստանդյանը բազմիցս նշել է, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի իշխող ուժի համար, և որ ինձ Հայաստանից դուրս թողնելն անթույլատրելի է: Փաշինյանի բանդան բազմիցս ճնշումներ է գործադրել իմ բոլոր հարազատների և մտերիմների, ընդհուպ մինչև սանիկներիս և վարորդիս ընտանիքի նկատմամբ:

Նիկոլն իր ներկայությամբ թունավորել է մեր Հայաստանի օդն ու ջուրը, հողն ու արևի լույսը: Ես ստիպված եմ քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու: Բազմաթիվ հալածանքների և սարքված քրեական գործերի ակնառու օրինակների մասին դուք լավ գիտեք:

Ես խոստանում եմ սկսել հրապարակումների շարք, որով կպատռեմ Նիկոլի և նրա բանդայի դիմակը:

Աստված պահապան մեր Հայրենիքին:

Բորիս Ավագյան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում Տղա՞ են` թող գան. իշխանությանը խորհրդարան ենք հրավիրում. արտահերթ նիստ ենք նախաձեռնում. Սաղաթելյան ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ Եվս մի ճիգ ու ամեն բան ավարտված կլինի դավաճանների այս իշխանության համար․ քաղաքագետ Փաշինյանի թիկնազորի պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ. Էդգար Ղազարյան Սուտասանների հետ հարցուպատասխանն անիմաստ ա. իշխանության են իրենց բարեկեցությունն ապահովելու համար Փոխանցենք քաղաքացիների պահանջը այդ դավաճաններին․ ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են մտնել ԱԽ շենք Նախագահական նստավայրի բոլոր մուտքերը փակ են. Հայկ Մամիջանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan