Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել մոտ 300 հայերի նկատմամբ
26/01/2022 10:38
Նմանատիպ
Մինչ այս պահը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 297 հայերի նկատմամբ, որոնք մեղադրվում են «ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Վերջինս նշել է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունն ավարտել է նախաքննությունը 297 հայ զինծառայողների նկատմամբ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել։ Թշնամի կողմը նրանց մեղադրում է «ցեղասպանության», «տանջանքների», «պատերազմի օրենքների խախտման», «միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման» և նմանատիպ այլ հոդվածներով կատարված հանցանքների մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում