Եվրոպային առաջարկում են ռուսական գազը փոխարինել ավստրալականով
26/01/2022 13:17

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, Times․am: Ավստրալիան պատրաստ է օգնել Եվրոպային գազի մատակարարման հարցով։ Ինչպես հայտնում է The Australian թերթը, այս մասին հայտարարել է Ավստրալիայի ռեսուրսների նախարար Կիթ Փիթը։
«Ավստրալական գազը կարող է փոխարինել ռուսականին, եթե աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին Եվրոպայում գազի դեֆիցիտ առաջանա»-նշել է նա։
Ավստրալացի նախարարը հայտարարել է, որ իրավիճակն ապացուցում է, թե որքան կարևոր են աշխարհի համար ավստրալական ռեսուրսները
ԱՄՆ-ը Եվրոպա գազ մատակարարելու հարցով բանակցություններ է վարում Ավստրալիայի և Քաթարի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում