Բուլղարական բանակը չի մասնակցի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գործողություններին
27/01/2022 14:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times․am: Բուլղարական բանակը չի մասնակցի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի գործողություններին, Ռուսաստանի հետ կոնֆիկտի էսկալացիայի դեպքում։ Ինչպես փոխանցում է Nova News-ը, այս մասին երկրի խորհրդարանում հայտարարել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Ստեֆան Յանևը։
«Բուլղարացի ոչ մի զինվոր չի մասնակցի որևէ կոնֆլիկտի, Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի տարածքում իրականացվող գործողությունների առանց խորհրդարանի կամ կառավարության որոշման։ Նման գործողություններ այս պահին կտրականապես բացառվում են».-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում