Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի դիտումը
28/01/2022 22:16

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Times․am: Մոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին կինոնկարի ցուցադրությունը, որի ցուցադրությունը կազմակերպված է եղել Ռուսաստանի Հայերի միության կողմից։
Դիտման վայր են ժամանել ոստիկանները, ովքեր կարդացել են դատախազի որոշումը, ըստ որի անթույլատրելի է կինոնկարի դիտման անցկացումը, քանի որ դա համարվում է նացիզմի ռեաբիլիտացիա, որը հանդիսանում է քրեական հանցագործություն ըստ ռուսական օրենքների եւ հեռացրել դիտման համար հավաքվածներին։
Այս մասին հայտնում է ռուսական REGNUM լրատվական գործակալությունը՝ Նժդեհին որակելով որպես «հայ հիտլերական»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում