Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց Ժուռնալիստների միության նախագահ

Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց Ժուռնալիստների միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, Times․am: Ժուռնալիստների միության՝ այսօր կայացած համագումարում միության նախագահի պաշտոնում վերընտրվեց 168․am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։

Նրա օգտին քվեարկեց 92 պատվիրակ:

Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:

Այսօր կայացած համագումարի ընթացքում ընդունվեց նաև Ժուռնալիստների միության նոր կանոնադրությունը։

Սեյրանյանը հայտարարեց, թե փորձելու են արագ ստեղծել կարգավորիչ մարմինները։ «Հայաստանի ժուռնալիստների միությունը չունի էթիկայի մասնագիտական կանոնագիրք, և պետք է մասնագիտական ուժերի ներգրավմամբ ստեղծվի այդ մարմինը, որը, իրավաբանների օգնությամբ կսկսի աշխատել այդ փաստաթղթի վրա»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում