Մոսկվայի կողմից Հարավային Օսիայի ճանաչումը միակ ճիշտ որոշումն Էր. Պուտին
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Թիբիլովին եւ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբին շնորհավորել Է Ռուսաստանի կողմից այդ հանրապետությունների պետական ինքնիշխանության ճանաչման հինգերորդ տարեդարձի առթիվ: Այդ մասին օգոստոսի 26-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ուղերձներում ռուսական պետության ղեկավարը նշել Է, որ 2008 թվականի օգոստոսին Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կողմից ընդունված ոչ դյուրին, բայց միակ ճիշտ որոշումները բախտորոշ Էին այդ երիտասարդ պետությունների համար, նրանց հնարավորություն ընձեռեցին ինքնուրույն ընտրելու իրենց ապագան»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաեւ նշել Է, որ Ռուսաստանը կշարունակի համակողմանի օգնություն ու աջակցություն ցուցաբերել հանրապետություններին:
ՌԴ-ի կողմից Հարավային Օսիայի Հանրապետության անկախության ճանաչման հրամանագիրը 2008 թվականի օգոստոսի 26-ին ստորագրվել Է ՌԴ-ի այն ժամանակված նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում