ԱՄՆ-ն կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Կիևում ԱՄՆ դեսպանատունը կրկին կոչ է արել Միացյալ Նահանգների քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով՝ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, որտեղ հնարավոր է մեկնել։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում։
«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների ուժեղացված սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ դեսպանությունը Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել Ուկրաինայի հարևան երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա և Մոլդովա։ Միաժամանակ, դեսպանատունը խորհուրդ չի տալիս Մոլդովա մուտք գործել Պրիդնեստրովյեով, քանի որ այս դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կունենա «սահմանափակ մուտք» և այն չի կարողանա լիարժեք օգնություն ցուցաբերել քաղաքացիներին։
Դեսպանատունը նշում է, որ պատրաստ է կրեդիտներ տրամադրել ԱՄՆ այն քաղաքացիներին, ովքեր ներկայում չեն կարողանում տոմս գնել դեպի ԱՄՆ թռիչքի համար։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ թույլ է տվել դիվանագիտական անձնակազմի մի մասի մեկնումը Ուկրաինայից և ընտանիքի բոլոր անդամներին առաջրկվել է կոմերցիոն թռիչքներով լքել երկիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում