Մահացել է լեգենդար դերասան Լեոնիդ Կուրավլյովը

Մահացել է լեգենդար դերասան Լեոնիդ Կուրավլյովը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Մահացել է լեգենդար դերասան Լեոնիդ Կուրավլյովը։ Այս մասին հայտնում է ռուսական «112» տելեգրամ ալիքը։ Դերասանը մահացել է 85 տարեկանում, երկարատև ծանր հիվանդությունից հետո։

Հունվարի10-ին նա տեղափոխվել էր հիվանդանոց։ Դերասանի վիճակը բժիկները գնահատել էին ծայրահել ծանր։

Հունվարի 17-ին տեղեկություն ստացվեց, որ Կուրավլյովը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բացի մի շարք հիվանդություններից, դերասանի մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում