Կանադական զորքերն Ուկրաինայում տեղակայվել են Դնեպրից արևմուտք

Կանադական զորքերն Ուկրաինայում տեղակայվել են Դնեպրից արևմուտք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը հայտնել է, որ Ուկրաինայում կանադական զորքերը տեղափոխվել են Դնեպրից արևմուտք։ Այս մասին տեղեկացնում է Globe and Mail-ը։

Անանդը չի մանրամասնել, թե ինչով է պայմանավորված զորքերի տեղափոխումը։ Նա նշել է, որ իր համար այս հարցում կարևորը գաղտնիության պահպանումն է։

«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի սահմանում ընդունվում է նաև Բելառուսում և մենք գործում ենք իրավիճակին համապատասխան։ Մեր զորքերը տեղակայելով Դնեպրից արևմուտք, մենք կշարունակենք ձեռք առնել նախազգուշական միջոցներ, որոնք անհրաժեշտ են մեր զինված ուժերի անվտանգության համար»,-նշել է Անանդը

Հունվարի 25-ին հայտնի դարձավ, որ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է Ուկրաինայում իր դեսպանության աշխատակիցներին լքել երկիրը։

Ինչպես փոխանցում է ТАСС-ը, ավելի վաղ, հունվարի 18-ին, Կանադան կոչ էր արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանի այն շրջանները, որոնք սահմանակից են Ուկրաինային, ինչպես նաև խուսափել Ռոստովի շրջան և Հյուսիսային Կովկասի հանրապետություններ այցելելուց։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում